կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պայթյունից տուժած տղամարդուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. Վիճակը գնահատվում է կայուն

Պայթյունից տուժած տղամարդուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. Վիճակը գնահատվում է կայուն

Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի Բժշկական Կենտրոնից։

Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ:

Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի եւ ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:

Կատարվել են նաեւ գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:

Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով:

 

  • Կիսվել: