երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

Քիչ առաջ Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։ Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։

Թերթի խմբագրությունից  տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության շենքը վերականգնվի։

Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավիրվել են երկու քաղաքացիական շենքեր, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։

«Այս պահին խմբագրակազմը զբաղված է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել նաև թերթի տպագրությունը», — նշեց Շահնազարյանը։

  • Կիսվել: