հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պավլիկ Մանուկյանին վիրահատել են

Պավլիկ Մանուկյանին վիրահատել են

Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Բազմաթիվ բողոքների և դիմումների հեղեղման արդյունքում 15 օր առաջ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ: Բժկական կենտրոնի հոգատար և բարեխիղճ ծառայությունների շնորհիվ բավականին ծայրահեղ առողջական վիճակում գտնվող Պավել Մանուկյանի առողջությունը բարելավվել է:

Այսօր նրան վիրահատել են: Նրա առաղջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Հուսանք մինչև հաջորդ վիրահատական միջամտությունը, որը անհետաձգելի անհրաժեշտություն է Պավել Մանուկյանը ազատ կարձագվի պատիժը կրելու հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով:

  • Կիսվել: