շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման․ հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով վճիռը

Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման․ հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով վճիռը

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը քիչ առաջ հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյիանի նախագահությամբ։
 Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման,հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալու հանգամանքը, վերջնական պատիժ 7 տարի 8 ամիս սահմանվեց։
Մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը գրավը որպես խափանման միջոցը պահպանել։
 
  Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝  9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով, Մինչեւ դատավճռին օրինական ուժի մեջ մտնելը անփոփոխ թողնվեց անձնական երաշխավորությամբ ազատությունը։
 
Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 
Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց և նա մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը կմնա ազատության մեջ: 
Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով: Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն տուժողներն առարկել էին, և այն այս դեպքում չգործեց:

  • Կիսվել: