հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն ավարտվեց. շուտով կհրապարակվի դատավճիռը

Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունն ավարտվեց. շուտով կհրապարակվի դատավճիռը

Քիչ առաջ ավարտվել է 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը։

Դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյանին` նշելով, որ մեղադրանքն անհիմն է։

Իր հերթին մեղադրողը պնդեց, որ մեղադրանքն ապացուցվել է։ Մեղադրող դատախազը հորդորեց մեղադրյալին ներողություն խնդրել մահացածի հարազատներից։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

  • Կիսվել: