երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները. դատարանը վճիռ է կայացրել

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները. դատարանը վճիռ է կայացրել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։

Դատարանի վճռով սույն բլոգերն իր տարածած ստերը պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5,000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։

Դատարանները Ռոման Բաղդասարյանին արդեն երրորդ առիթով են պարտավորեցնում հերքել Սամվել Կարապետյանի անվան հետ կապված սուտ և զրպարտչական տեղեկությունները ու ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ բլոգերը հայտարարել էր, թե Սամվել Կարապետյանը «խաբել է պետությանն ու թալանել է պետական բյուջեն»:
 

  • Կիսվել: