շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փակվելու են ծննդատներ, որբանոցներ, ծերանոցներ՝ սա տեղահանության մեկ այլ ձև է. Պավլիկ Մանուկյան

Փակվելու են ծննդատներ, որբանոցներ, ծերանոցներ՝ սա տեղահանության մեկ այլ ձև է. Պավլիկ Մանուկյան

Ոչ մի օղակում «Սասնա ծռերի» հետ որևէ մեկը չբարեհաճեց հանդիպել, մինչդեռ «Սասնա ծռեր»-ի անունից խոսում են «Սասնա ծռերի» հետ ընդհանրապես կապ չունեցողները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

«Ճիշտն ասած, անհարմար եմ զգում, բուտիլիզմով հիվանդ թունավոր էդ բանը, որ քաշում են ժողովրդի ջանը, այսպես վարակում, պառակտում առաջացնում, անհասկանալի տեսարաններ ստեղծում, արդյունքում ժողովուրդը չի էլ կարողանում կողմնորոշվել»,- ասաց Պավլիկ Մանուկյանը։

Նա հավելեց, որ շուտով բոլորն էլ բացահայտվելու են։

Թե ի՞նչ գնահատական կտա նոր իշխանության գործելաոճին, Մանուկյանը պատասխանեց.

«Թալեաթ 1» օպերացիան պրծավ նախորդ իշխանության ժամանակ, իսկ հիմա դոկտոր Նազիմն ու Ջեմալ փաշան են, այսինքն երեխաներին թունավորել, ծովը լցնելու փոխարեն հիմա գտել են մեթոդը, կարելի է ընդհանրապես փակել ծննդատները: Սենց հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները: Սա տեղահանության մեկ այլ ձեւ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանին հնարավորություն չտրվեց մասնակցել մարտին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին, Պավլիկ Մանուկյանն ասաց.

«Ուզեն-չուզեն պետք է հաշվի առնեն ժողովրդի կամքը, որովհետեւ այն 25 հազար ստորագրությունը այն կնիքն է, որ խփել է ժողովուրդը: Կան դեմքեր, որ կրիտիկական պահերին պահանջված են: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա»:

  • Կիսվել: