շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատվաստանյութի առումով խնդիր չունենք. կստեղծվեն կարմրուկի դեմ պատվաստումների շարժական կետեր․ Անահիտ Ավանեսյան

Պատվաստանյութի առումով խնդիր չունենք. կստեղծվեն կարմրուկի դեմ պատվաստումների շարժական կետեր․ Անահիտ Ավանեսյան

Բոլոր պոլիկլինիկաններն ունեն պատվաստանյութերի անհրաժեշտ քանակները, մենք առաջիկայում հաջորդ խմբաքանակի ներկրում ենք ունենալու և պատվաստանյութերի առկայության առումով որևէ խնդիր չունենք: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հանարպետությունում կարմրուկի դեմ պատվաստանյութերի առկայության վերաբերյալ հարցին:

«Առաջին օրերին կստեղծվի 1-2 շարժական կետեր, որ ավելի հեշտ և հասանելի լինի պատվաստումը մեր քաղաքացիների համար: Քովիդի մեր փորձը ցույց տվեց, որ երբեմն պոլիկլինկա այցելելը բավական բարդ է ժամերի և այլնի առումով, դրա համար կստեղծվեն հնարավորինս բոլոր պայմանները, որ այն քաղաքացիները, ովքեր կարիք ունեն՝ հեշտ, արագ պատվաստվեն:

Անդրադառնալով մեծահասակների շրջանում պատվաստումային գործընթացին, Ավանեսյանն ասաց՝

«Ովքեր չեն հիշում՝ արդյոք փոքր ժամանակ պատվաստվել են, թե ոչ, եթե նրանք կոնտակտավոր են՝ ապա 72 ժամվա ընթացքում արդեն իսկ կծածկվեն մեր այս պահի գործողությունների շրջանակով և կպատվաստվեն: Սա կանխարգելիչ լուրջ միջոցառում է»,- նշեց նախարարը:

Ավանեսյանն  ասաց, որ 2007 թվականին Հայաստանում իրականացվել է բավական լայնածավալ պատվաստման արշավ և դրա շրջանակներում 27 տարին լրացած բոլոր անձինք հնարավորություն ստացան պատվաստվել ԿԿԽ պատվաստանյութը:

«Այնպես որ, քաղաքացիները, ովքեր չեն հիշում կամ չեն պատվաստվել՝ կարող են դիմել և պատվաստվել՝ կանխարգելելու հիվանդությամբ վարակվելը»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: