շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբեւէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են. Թորոսյան

Պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբեւէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են. Թորոսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ պատվաստանյութերը գնահատվում են երեք չափորոշիչով՝ նախ, ինչքանով են նրանք առաջացնում հակամարմիններ՝ ինչ դոզայով ներարկելու դեպքում, երկրորդ՝ արդյոք դա առաջացնու՞մ է մարդու վրա այլ հետեւանքներ, երրորդ՝ թե ինչքանով են նրանք իջեցնում վարակվածության տոկոսը:

Նախարարը նշեց. «Ուզում եմ ասել, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբեւէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ, քան, ասենք, սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան վակցինաները, որոնք ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում»:

Թորոսյանն անդրադարձավ նաեւ այն կասկածներին, թե հնարավոր պատվաստանյութը անվտանգ չի լինելու: 

«Որոշ շրջանակների անմեղսունակ կասկածներին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել: Նրանք դրա վրա շարունակում են կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել, ինչը անխուսափելիրեն ռիսկ է պարունակում մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Մենք պետք է մեր ճշգրիտ, կրթական ինֆորմացիանով ճնշենք այդ արշավը»,-նշեց նա:

 

  • Կիսվել: