երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն. Իոաննիսյան

Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Ղազախստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Հայաստանը Ղազախստան ուղարկած զորախմբում ներառել է դեսանտա-գրոհային ստորաբաժանում, որը, ըստ ԱԳՆ-ի, զբաղվելու է ռազմավարական օբեկտների «պահպանությամբ»:

Եվ ուրեմն երկու հարց.

1. Ինչու՞ ենք ուղարկվել ոչ թե ոստիկանության զորքերի կամ, գոնե, միայն խաղաղապահ բրիգադի ստորաբաժանում, այլ դեսանտագրոհային ստորաբաժանում:

2. Ի՞նչ են անելու մեր զորքերը (այդ թվում` դեսանտա-գրոհային), եթե այդ (իրենց պահպանությանը հանձնված) ռազմավարական օբեկտին մոտենան ցուցարարներ: Զորքերը ոչ մահակ ունեն, ոչ էլ արցունքաբեր գազ... Եվ ուրեմն ի՞նչ, մեր զորքերը կրակելու են ղազախ ցուցարարների վրա՞:

3. Իսկ Ղազախստանում մեր սփյուռքի մասին մտածե՞լ ենք: Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն... Կամ չկրակեն, բայց ապատեղեկատվություն տարածվի, որ կրակել են:

Հ.Գ. Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած զորքերը գնում են պաշտպանելու «Ադրբեջանի հաղթանակը» շնորհավորած բռնապետին»:

  • Կիսվել: