կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատկան մարմինների, նաև՝ ոստիկանության հոգածությամբ 1-ամյա փոքրիկը Տուլայից վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

Պատկան մարմինների, նաև՝ ոստիկանության հոգածությամբ 1-ամյա փոքրիկը Տուլայից վերադարձավ հայրենիք (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ԱԳՆ-ն ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։

Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք բերվեցին անհրաժեշտ փաստաթղթեր։ Արդյունավետ էր համագործակցությունը նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ։ Հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերեց հայրենիք։ Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։

 

  • Կիսվել: