Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխություններին
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 12-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։
Դրանց թվում են.
Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Կրթության ոլորտում տեսչական վերահսկողության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Անձի գործունակության գնահատման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
«Բնապահպանական պարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության եւ քաղաքացիական ծառայողների պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.
Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: