երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պաղեստինցիները վերադառնում են Գազայի հյուսիս

Պաղեստինցիները վերադառնում են Գազայի հյուսիս

Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ պատերազմից տուժած Գազայի հատվածի հյուսիսային հատված: Անցակետի բացման առաջին երկու ժամում արդեն վերադարձել է 200 հազար մարդ։ Ակնկալվում է, որ տարածաշրջանի կենտրոնական և հարավային հատվածում գտնվող շուրջ 650 հազար պաղեստինցի կվերադառնա հայրենիք՝ հյուսիս:

Նշենք, որ Իսրայելը թույլ չէր տալիս պաղեստինցիներին վերադառնալ Գազայի հատվածի հյուսիս, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չէր ազատել պատանդ Արբել Եհուդին, որն իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ պետք է ազատ արձակվեր շաբաթ օրը: Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ավելի ուշ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգշաբթի երեք պատանդի, այդ թվում՝ Եհուդին և երեք այլ պատանդի ազատ արձակելու վերաբերյալ:

ՀԱՄԱՍ-ը վերադարձն անվանել է պաղեստինցիների «հաղթանակ», «օկուպացիայի և տեղահանման ծրագրերի ձախողում ու պարտություն»։

  • Կիսվել: