երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
2024-ին Քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ

2024-ին Քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Արթուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում:

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207.132 քրեական վարույթ (2023-ին` 184.018), որից 140.001-ը փոխանցվել է 2023 թվականից (2022-ից 2023 թվական է փոխանցվել 27.586):

Վարույթների թվի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ (2023-ին՝ 304):

Առանց նախորդ տարիներին պասիվացված 117.093 և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 4698 քրեական վարույթների հաշվառման՝ 2024 թվականի ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ (2023-ին՝ 77.740):

Նշված քրեական վարույթներից 1123-ով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, որից 233-ը՝ ոչ մեծ ծանրության, 333-ը՝ միջին ծանրության, 420-ը՝ ծանր և 137-ը՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են: Այսպիսով, 85.341 վարույթից լուծվել է 63.211-ի ընթացքը (2023-ին՝ 63.257): 

Արտադրողականությունը կազմել է 74.1% (2023-ին՝ 81.4%): Արտադրողականության 7.3%-ով նվազումը պայմանավորված է 2024 թվականի ընթացքում 7601 քրեական վարույթի աճով:

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը (85.341-ի վարույթի հաշվառմամբ) կազմել է 132 քրեական վարույթ (2024-ին՝ 128):

Ավարտված 37.947 քրեական վարույթից 11.825-ը` 12.805 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան (2023-ին՝ 8305 քրեական վարույթ` 9511 անձի վերաբերյալ):

26.077 քրեական վարույթ կարճվել է (2023-ին՝ 24.944), որից 20.866-ը կարճվել են ռեաբիլիտացնող, 5211-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքերով:

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասներ

2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 42 մլրդ 586 մլն 403 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 12 մլրդ 431 մլն 404 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 2 մլրդ 383 մլն 456 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Պետությանը պատճառված 21 մլրդ 460 մլն 636 հզր ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 10 մլրդ 863 մլն 821 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1 մլրդ 381 մլն 083 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Համայնքներին պատճառված 2 մլրդ 310 մլն 745 հզր ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 116 մլն 316 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 481 մլն 780 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Իրավաբանական անձանց պատճառված 5 մլրդ 812 մլն 894 հզր ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 198 մլն 932 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 504 մլն 171 հզր  ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Ֆիզիկական անձանց պատճառված 13 մլրդ 2 մլն 128 հզր ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 1 մլրդ 252 մլն 335 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 16 մլն 422 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Ավարտված քրեական վարույթներով արձանագրված 12 մլրդ 431 մլն 404 հզր ՀՀ դրամ գույքային վնասի վերականգնումից բացի՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ևս 31 մլրդ 974 մլն 506 հզր ՀՀ դրամի գույքային վնաս: 

Պետությանը պատճառված վնասից  վերականգնվել է 31 մլրդ 20 մլն 588 հզր ՀՀ դրամը, համայնքներին պատճառված վնասից՝ 50 մլն 929 հզր ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 13 մլն 830 հզր ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 889 մլն 159 հզր ՀՀ դրամը:

Այսպիսով, 2024 թվականի ընթացքում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամը, իսկ 2 մլրդ 383 մլն 456 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա դրվել է արգելանք:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից:

Նշված 1256 քրեական վարույթից 62-ը՝ 134 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 245 քրեական վարույթ կարճվել է, որից 189-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 56-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, 96-ը պասիվացվել է, 235-ն ուղարկվել է այլ մարմին, 147-ը միացվել է, իսկ 471-ը փոխանցվել է 2025 թվական:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 608 մլն 789 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1 մլրդ 739 մլն 386 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ

2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից:

478 քրեական վարույթից 60-ը՝ 78 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 163-ը կարճվել է, որից 67-ը` ռեաբիլիտացնող, իսկ 96-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 4-ն ուղարկվել է այլ մարմին, 27-ը` միացվել է, 79-ը պասիվացվել է, 145-ը փոխանցվել է 2025 թվական:

Դատարան ուղարկված 60 քրեական վարույթից 11-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը՝ ավազակության, 10-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 1-ը՝ խուլիգանության, 4-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 26-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1476 քրեական վարույթ, որից 520-ը փոխանցվել են 2023 թվականից:

1476  քրեական վարույթից 115-ը՝ 128 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան, 2-ը՝ 2 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 558 քրեական վարույթ կարճվել է, որից 479-ը` ռեաբիլիտացնող, իսկ 79-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 280-ը պասիվացվել է, 20-ն ուղարկվել է այլ մարմին, 59-ը` միացվել է, 442-ը փոխանցվել է 2025 թվական:

Դատարան ուղարկված 115 վարույթից 1-ը քննվել է սպանության, 8-ը`  առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 27-ը՝ ֆիզիկական ներգործության, 30-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 39-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել են 2023 թվականից:

405 քրեական վարույթ` 416 անձի  վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 735-ը կարճվել է, որից 663-ը` ռեաբիլիտացնող, իսկ 72-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 334-ը պասիվացվել է, 28-ն ուղարկվել են այլ մարմին, 235-ը` միացվել է, 568-ը փոխանցվել են 2025 թվական:

Դատարան ուղարկված 403 վարույթից 3-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 49-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 5-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 258-ը՝ ֆիզիկական ներգործության, 7-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝  երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 2-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 48-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

  • Կիսվել: