երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պատգամավորները կստորագրեն երդման տեքստի տակ

Պատգամավորները կստորագրեն երդման տեքստի տակ

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին մասով. «Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ»:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չէր ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է գործնականում ապահովել Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն իրավական սկզբունքներին:

Նախագծերն ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն:

  • Կիսվել: