երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատերազմից տուժած արցախցիներին կցուցաբերվի հոգեբանական աջակցություն

Պատերազմից տուժած արցախցիներին կցուցաբերվի հոգեբանական աջակցություն

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Օրանժ Էլեֆանտ» (Նարնջագույն Փղիկ) զարգացման կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախյան 44֊օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տուժած տարբեր տարիքային խմբերի շուրջ 350 անձանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, և, հաշվի առնելով ցուցաբերված ծառայությունների բարձր արդյունավետությունը, ԿԳՄՍ նախարարությունը կսկսի ծրագրի 2-րդ փուլը, որը կտևի 5 ամիս:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը:
 
«Իրականացվել են նաև հոգեբանների այցելություններ Մարտակերտի շրջանի Կիչանի միջնակարգ դպրոց ու Ստեփանակերտում գործող  Հադրութի «Դիզակ» և Շուշիի մանկապարտեզներ: Ծրագիրը հովանավորվել է Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի կողմից, իսկ  ծրագրի երկրորդ փուլը ֆինանսավորվում է ֆրանսիական L'œuvre d'orient կազմակերպության կողմից։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում ծրագրի հովանավորներին ու «Օրանժ Էլեֆանտ» զարգացման կենտրոնին պատերազմից հետո հասարակության հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին նպաստելու համար», - նշեց Մ. Սարդարյանը և հավելեց, որ  նրանք, ովքեր ցանկանում են դառնալ ծրագրի շահառու, կարող են կապ հաստատել «Օրանժ Էլեֆանտ» զարգացման կենտրոնի հետ՝ զանգահարելով 097 77 55 72 հեռախոսահամարին։
 
 

  • Կիսվել: