Մտահոգված ենք Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի փակմամբ. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Euroskop տեղեկատվական հարթակի հարցին, թե ինչպես է Հյուսիսատլանտյան դաշինքը գնահատում Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի փակումը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք մտահոգված են Վրաստանի կառավարության որոշմամբ, գրում է aliq.ge-ն:
«Սա զգալի կորուստ կլինի, հատկապես այն ժամանակ, երբ վրաց ժողովուրդը կարիք ունի ավելի շատ փաստացի տեղեկատվության Դաշինքի և Վրաստանի եվրատլանտյան ձգտումների մասին: 2005 թվականից` Կենտրոնի ստեղծումից հետո, դա կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ փոխշահավետ գործընկերության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման գործում», – ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի լուծարման մասին տեղեկությունը հրապարակվել է հունիսի 4-ին։