Պետք է ձևավորվի մի խումբ, որը կազատի Վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. Ալեքսանյան
Պետք է ձեւավորվի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ որ խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նոր հոգեւոր առաջնորդ պետք է ընտրվի։ Չեմ բացառում, որ վարչապետը՝ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ, կաջակցի կամ ինչ որ ձեւով կմասնակցի այդ գործընթացին»:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։
Մանրամասները՝ տեսանյութում.