ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմից հետո 30 թարմ խփված դիակներ տվեցին՝ ժնջիլները վզներին. անհետ կորած զինծառայողի հարազատ

Պատերազմից հետո 30 թարմ խփված դիակներ տվեցին՝ ժնջիլները վզներին. անհետ կորած զինծառայողի հարազատ

Պատերազմից հետ երեխեքը զանգել են, օգնություն խնդրել, սակայն օգնություն չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։

«Այդ խմբի երեխեքից մոտ 30 թարմ խփված մարմին են տվել: Երևի դուք չեք տեսել այդ մարմինները, ժնջիլը վզների գցած են տվել: Պատերազմից հետո։

Եթե այս ղեկավարությունն ինչ-որ քայլեր կատարեր ռազվեդկա ուղարկեր, կամ չգիտեմ, իրենք գիտեն, եթե անեին, այդ երեխաները ողջ-առողջ տանը կլինեին: Չարեցին, թուրքերը գտան, սպանեցին, բերեցին տվեցին»,-ասաց նա:

  • Կիսվել: