Օդեսայի նավահանգստին ՌԴ հրթիռային հարվածների հետևանքով կան զnհեր
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնել է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը՝ նշելով, որ հարվածն իրականացվել է երկու բալիստիկ հրթիռներով։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է նավահանգստի մեկ աշխատակից։
Նշվում է, որ ևս ութ մարդ վիրավորվել է, նրանցից չորսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։