Պատերազմի ժամանակ ազգականիս վռնդել եմ իմ կաբինետից, երբ ինձ պատմեց, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել զորքում ու ասել՝ «Նիկոլը հողերը հանձնել է»․ Փաշինյան
Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկը եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ այսինչ բարձրաստիճան սպան զորքի մեջ խուճապ է տարածում ասում է «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես իմ ազգականին դուրս եմ հանել սենյակից, ասել եմ՝ դու եկել ես ՀՀ սպայի մասին ինձ բա՞ն ես ասում։ Վերջրես լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու մեծ հնարավորություն ունի։ Ես իմ ազգականին վռնդել եմ իմ կաբինետից ու ասել եմ, ոնց կարող ես գալ ու պատերազմի ժամանակ մեր բանակի բարձրաստիճան սպայի մասին, որը 20 տարի ծառայել է ու հասել զինվորական բարձր կոչման, այդպիսի բան ասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց նաև, որ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ են իրականացվում, և որ վերջնական նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է։


