երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաստը փաստ է, որ ոչ մի բանում էլ պատրաստ չեն եղել, և պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնեցնեին․ Առաքել Մովսիսյան

Փաստը փաստ է, որ ոչ մի բանում էլ պատրաստ չեն եղել, և պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնեցնեին․ Առաքել Մովսիսյան

«Ես վաղուց եմ ասել՝ պատերազմը սպասվում է, պատրաստվեք, և գլխանց պետք է ունենային մինիմումը 10 հազար հոգի մինչև էդ: Կոպեկին չափսոսեին, զինվորներին վերակազմավորեին, մինչև պատերազմը 10.000 հոգի պետք է զապաս ունենայինք պատրաստված. բոլորն էլ գիտեին՝ պատերազմ է լինելու»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, հայտնում է 168.am-ը։

Լրագրողի դիտարկմանը, թե նախկիններին են մեղադրում՝ ասելով, որ հող են նախապատրաստել այսօրվա գործընթացների համար և որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այն, ինչ նախկիններն էին պատրաստել, Առաքել Մովսիսյանն արձագանքեց.

«Ներկայիս մասին ենք խոսում, նախկինները հող չեն հանձնել: Եթե նախկինները ստորագրած լինեին, նախկինում կտային, ներկայի մասին ենք խոսում: Փաստը փաստ է, որ ոչ մի բանում էլ պատրաստ չեն եղել, և պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնեցնեին: Կամ գոնե գիտեին՝ պատերազմ է լինելու, գոնե մի 10 հազար հոգի… ինչ էր տղաներին ամիսը 500 դոլարով էլ վարձատրեին, գոնե կպարապեցնեին (տեղից գնում էին տղաները, գնում էին կռվելու. գոնե կպատրաստվեին):  Ոչ թե պարգևավճարներ բաժանեին լափեին, այլ էդ տղաներին ֆինանսավորեին՝  իրենց ընտանիքը պահելու համար, որ կարողանային պատրաստված  կռվի դաշտ մտնել»:

Նկատառմանն էլ, թե ասում են՝ 30 տարի բանակը թալանել էին՝ ի՞նչ էիք ուզում 2.5 տարում լիներ, նա պատասխանեց.  «Գլուխները պատով են տվել.  թալանել էի՞ ն՝ չտեսնաք ոչ մի ապացույց թալանելու հետ կապված, բայց երկուտարիուկես, եթե ինքը նստած էր ղեկին, ու գիտեր պատերազմ է լինելու, կամ եթե  իվիճակի չէր պատերազմելու, ժամանակին կանգնեցներ»:

Նախկին պատգամավորը նշեց, որ այսօր Եռաբլուր են եկել՝ զոհված տղաների շիրիմներին ծաղիկներ դնելու  և զոհվածների  ծնողների կողքին կանգնելու համար:

Սյունքի մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանն ասաց. «Էդ հողերի մասին՝ իրենց պապաների տնից չեն բերել, որ նստած մի ստորագրությունով հողեր են տալիս:  Բա էդքան ժողովրդին որտե՞ղ են լցնելու, ի՞նչ են անելու: Էդքան հե՞շտ է.  իրենց տները վառում-դուրս են գալիս: Մեր սիրտն է կանգնում, բա իրե՞նցն ինչ կլինի»:

Հնարավո՞ր էր պատերազմն այլ ելք ունենար հարցին էլ նա պատասխանեց. «Ընդհուպ՝ հաղթել էր հնարավոր, եթե ճիշտ կազմակերպեին, ընդհուպ հաղթել էր հնարավոր: Դուք տեսաք՝ զինվորները ոնց կռվեցին և լիքը կռվող տղերք, ոնց կռվեցին. չի՛ կարելի նման բառդակի վերածել, ցանուցիր, տղերքին բերում-լցնում են, ՄՈԲ-ը, կամավորականները գալիս են՝ տերուտիրական չկա, չգիտեն՝ ուր գնան, ո՞վ իրենց պետք է ղեկավարի. չունեն մարդիկ ղեկավար,  և այսօր մենք էլ՝ Հայաստանն անտերության է մատնվել, ի՞նչ եք մտածում : Ինչ եք մտածում»:

  • Կիսվել: