ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաստբանանների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ գործը ՄԻՊ հատուկ ուշադրության կենտրոնում է․ Մանասյան

Փաստբանանների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ գործը ՄԻՊ հատուկ ուշադրության կենտրոնում է․ Մանասյան

Բռնության դեպքերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը և ես՝ որպես քաղաքացի, մտահոգություններ ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ բռնությանը։

«Այո, դեռ վարույթային արդյունքները չունենք, բայց միայն ահազանգերը արդեն իսկ մտահոգիչ են։ Ես անմիջապես բողոքի քննարկման ընթացակարգ եմ սկսել փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի հետ կապված, անմիջապես նրանց հետ կապ ենք հաստատել, զրուցել ենք։ Ես գրեթե բոլոր պաշտոնատար անձանց հետ, նաև Փաստաբանների պալատի հետ եմ այս հարցի շուրջ մանրամասն զրուցել, որպեսզի հասկանամ յուրաքանչյուրի ներկայացրած հիմնական ինֆորմացիան։

Այս գործը հատուկ ուշադրության կենտրոնում է։ Հենց ունենանք բոլոր պարզաբանումների արդյունքները, փորձելու ենք ամփոփել և հասկանալ, թե ինչ կերպով կարող ենք բացառել բռնության դեպքերը և պատշաճ արձագանք ունենալ կոնկրետ այս դեպքերի հետ կապված»,- ասաց պաշտպանը։

  • Կիսվել: