երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փաստաբանները բողոքի քայլերթ են սկսել դեպի Եվրամիության հայաստանյան գրասենյակ (ուղիղ)

Փաստաբանները բողոքի քայլերթ են սկսել դեպի Եվրամիության հայաստանյան գրասենյակ (ուղիղ)

Փաստաբաններն այսօր՝ հունիսի 16-ին, Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) քայլերթ են սկսել դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։

Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ:

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանը երթից առաջ նշեց, որ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է գրանցվել եւ եթե այդ արատավոր պրակտիկայի դեմ պայքար չմղվի, նման դեպքերը կարող են կրկնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության բաժնում:

  • Կիսվել: