հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Փաստաբանները բռնցքամարտի ձեռնոցներ են «նվեր» տարել Կենտրոնի ոստիկանապետի համար

Փաստաբանները բռնցքամարտի ձեռնոցներ են «նվեր» տարել Կենտրոնի ոստիկանապետի համար

Փաստաբաններն այսօր՝ հունիսի 26-ին, բռնցքամարտի ձեռնոցներ են «նվեր» տարել Կենտրոնի ոստիկանապետի համար:

Փաստաբանները Փաստաբանների պալատի շենքից երթով շարժվել էին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանց ձեռքին պաստառներ են՝ «ոչ բռնությանը», «բռնարարը ոստիկան չէ» գրություններով:

Նշենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

  • Կիսվել: