Փաստաբանների պալատի վարչական շենքն ախտահանվել է
ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է վարչական շենքի ախտահանման աշխատանքներ: Ախտահանումն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության միջոցով:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ի թիվս այլ միջոցառումների, Փաստաբանների պալատը ներգրավվել է մասնագիտացած անձի՝ ամենօրյա ընթացիկ ախտահանման աշխատանքներ կատարելու համար: Ախտահանումն իրականացվում է 20-30 րոպե հաճախականությամբ՝ ներառելով վերելակն, ընդհանուր օգտագործման տարածքները, աշխատասենյակների դռները, աստիճանների ու պատշգամբների բազրիքները:
Փաստաբանների պալատի մուտքի մոտ ջերմաչափվում են բոլոր քաղաքացիները (այդ թվում պալատի աշխատակիցները), ովքեր մուտք են գործում շենք: Մուտքը թույլատրվում էմիայն պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:
Վերապատրաստումներն ու Պալատի խորհրդի նիստերն անցկացվում են առցանց: