շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը

Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը

ՀՀ փաստաբանների պալատի 2020թ. գարնան փաստաբանների որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից քննությունները հանձնել է 65-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

«2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝

2 հավակնորդ- 2019թ. աշնանը փաստաբանական դպրոցն ավարտած, սակայն որակավորման քննություններին հարգելի պատճառով չմասնակցած

1 հավակնորդ- 2019թ. աշնան որակավորման քննությունների 2-րդ փուլի դեոնթոլոգիայի բաղադրիչից կտրված

94 հավակնորդ- փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավելի տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ)

ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝

հանձնել է 65 հավակնորդ.
չի հանձնել 32 հավակնորդ:

Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: