չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Փաստ». Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում

«Փաստ». Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։ Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։

Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ կապված պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հետ։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։

Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: