երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Նման հրահանգ, հանձանարարական, շրջաբերական, ցուցում չկա. ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից «Փառքի անկյունները» հանելու մասին

Նման հրահանգ, հանձանարարական, շրջաբերական, ցուցում չկա. ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից «Փառքի անկյունները» հանելու մասին

Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ կամ ցուցում չի եղել, և խնդրում եմ՝ նման դեպքերի մասին ծնողներն ահազանգեն մեզ, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների ահազանգին, թե իրենց թույլ չեն տվել մտնել դպրոցներ, տեսնել՝ «Փառքի անկյուններ» կա՞ն, թե՞ չկան:

«Խնդրում եմ՝ այդ բոլոր դեպքերը, եթե դրանք կան, որովհետև դրանք որևէ կապ չունեն նախարարության և ոլորտում վարվող քաղաքականության հետ, ուղարկե՛ք նախարարություն, և մենք հետամուտ կլինենք ամեն դեպքով առանձին:

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ որևէ նման հրահանգ, հանձանարարական, շրջաբերական, ցուցում չկա, և ոչ մի բան այս առումով տեղի չի ունեցել նախարարության գործունեության մեջ»,- ասաց նա:

  • Կիսվել: