շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանն և իր թիմը պիղծ կոնվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում, գույքահարկ բարձրացնում. Մգեր Արմենիա

Փաշինյանն և իր թիմը պիղծ կոնվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում, գույքահարկ բարձրացնում. Մգեր Արմենիա

Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրի ներքաղական խնդիրներին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին և իշխանության մյուս անդամներին։

Նա անդրադարձել է նաև գույքահարկի թանկացման թեմային․

«Սփյուռքում ապրող մեր (իհարկէ ոչ բոլոր)հայրենակիցները ունեն լրիվ ուրիշ պատկեր, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում և հաճախ հետևություններ են անում սոցիալական ցանցերի հրապարակումներից։ Հայաստան վերադարձեք և տեսեք, թե ինչ է կատարվում և ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը... Շատ հեշտ է համակարգչի առջև նստած՝ քննադատել ճշմարտությունը տեսնող առավել ևս՝ ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ քաղաքացուն: Եթե այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք և համոզվեք: Ձեր ձայնը տաք տեղից է գալիս...

Ձախողված, վթարված երկիր: Այսպիսին է այսօր նոր Հայաստանը: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում: Եվ ինչքան էլ երկրի վարչապետը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ բոլորի աչքի առջև Հայաստանը քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը։ Գնալով երկրի վիճակը վատանում է։

Թեև էլ ո՞ւր վատանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում շատերին տվել-անցել ենք: Ասում են՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի ողբերգական ցուցանիշով տարածաշրջանում առաջինն ենք։ Այսքանից հետո վարչապետը պիտի առողջապահության, մեր դեպքում՝ առողջաքանդության վայ-նախարարին վաղուց հեռացներ աշխատանքից։ Չէ, փոխարենը վարչապետը և իր թիմը, երկրի առանցքային խնդիրները թողած, պիղծ կոնվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում,գույքահարկ բարձրացնում։ Երբեմն ուզում ես հարցնես՝ կներեք, էլի, ձեր վերին կտուրում կարող՞ ա մի բան պակաս ա։ Թե՞ երևի կտուր ընդհանրապես չկա։ Փաստորեն աստղային հիվանդությունը քաղաքական գործիչներին էլ է կպնում...

P.S.Զոմբիկներ և ֆեյքիկներ ձեր մուտքը արգելված է...»:

  • Կիսվել: