Փաշինյանն էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, մի բան արած կա՞. վարչապետ
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հասարակության այն պմբերին, որոնք հեղափոխությունից հետո հիասթափվելու կոնկրետ պատճառներ ունեն:
Նա նշեց, որ հիասթափության առանձին խումբ են ընկերներն ու բարեկամները, որոնք մտածում են, որ իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել:
Փաշինյանը նշեց. «Ասում են՝ երեկ, նախորդ օրը ընդամենը պատգամավոր էր, դրանից առաջ լրագրող էր, դրանից առաջ բանտարկյալ էր, էսօր վարչապետ է, բայց իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փախվել:
Իմ տեսակետից դա լավ է, որովհետեւ արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է առաջին հերթին սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին:
Այս առումով մենք նույնպես բավականին արդյունավետ ենք գործել, բայց սա իր հետ բերել է որոշակի լարվածություններ, հիասթափություններ, նաեւ հաշվի առնելով կողքից ճնշումները: Որովհետեւ կողքից մարդկանց ասում են՝ ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, քեզ համար մի բան արած կա՞»:
Վարչապետը շեշտեց, որ իր տեսակետից լավ է, որ ինքը ոչ մի բան չի արել զուտ որպես ընկեր: նա ասաց. «Որովհետեւ եթե մենք պետք է անենք մեր ընկերների ու բարեկամների համար, հիմա հարց, բա էն մնացածը, որ մեր ընկերները, բարեկամները չեն, իրենց համար ով եւ ինչպես պետք է անի»:



