երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Փաշինյանն այցելել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել է հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթը:

 

Վարչապետը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տարվող աշխատանքներըին և այլ թեմաների:

 

Վարչապետը Բեռլինում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: