Պարզվում է՝ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը ոչ թե հեռացվել, այլ ազատվել սեփական կամքով. Փաստաբան
Պարզվում է՝ լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը՝ Ալեքսանդր Ազարյանը, ոչ թե հեռացվել, այլ անձնական նախաձեռնությամբ, այսինքն՝ սեփական կամքով է ազատվել ծառայությունից։ Այս մասին ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Փաստորեն, վերստին ծառայության ընդունելու կամ ուժային այլ կառույցում ծառայության անցնելու որևէ խոչընդոտ բացակայում է։
Ի լրումն Ռուբեն Մելիքյանի նախորդ օրվա հայտարարության՝ տեղեկացնեմ նաև, որ Մերի Մանուկյանի հետ տեղի ունեցած դեպքով ներկայացրածս հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է նաև մեկ այլ քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի երկրորդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ խոչընդոտելը)»,-գրել է նա։