երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը

Պարզվել է երեկ Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 8 և 6 տարեկան երկու երեխաների:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ 8-ամյա Լիանա Ք.-ն տեղում մահացել է, իսկ 6-ամյա Լևոն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր տղայի ծննդյան օրն է, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ:  

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:


  • Կիսվել: