երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում

Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում

Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում` «Արաբկիր» բժշկական համալիրում: Այս մասին հայտնում են «Արաբկիր» բժշկական համալիրից:

՛՛Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության մեր թիմը հաջողությամբ իրականացնում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա (Deep Brain Stimulation /DBS)։ Բուժման այս մեթոդն ունի երկար փորձով եւ գիտական տվյալներով ապացուցված բարձր արդյունավետություն՝ հսկելով հիվանդների շարժողական ֆունկցիան, կանխանգելելով եւ բուժելով դեղորայքային բուժման շարժողական բարդություններն ու զգալիորեն բարձրացնելով պացիենտների կյանքի որակը, ինքնուրույնության և աշխատունակության աստիճանը:

 Վիրահատության ժամանակ գլխուղեղի խանգարված ֆունկցիայով համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են կրծքավանդակի մաշկի տակ զետեղված նյարդախթանիչի օգնությամբ։ Նյարդախթանիչի ծրագրավորումն ու դրա հետագա կարգավորումը, որոնք իրականացնում է վերապատրաստված մասնագետը, թույլ են տալիս ունենալ կայուն և շարունակական հակապարկինսոնային կամ հակադիսկինետիկ արդյունք։

 Նյարդավիրաբուժական այս միջամտությունը կիրառվում է նաեւ դեղորայքակայուն էսենցիալ դող ունեցող և գեներալիզացված դիստոնիայիով պացինետների բուժման համար։ Վիրահատվում են այն պացինետները, որոնք նախավիրահատական գնահատում են անցել եւ համապատասխանում են ընտրության չափանիշներին:

 Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիային եւ սարքի հետագա կարգավորմանը տիրապետելու համար նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը վերապատրաստվել է Բուլղարիայում` Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիսլկի» համալսարանական հիվանդանոցում, նյարդաբան Զարուհի Թավադյանը` Ավստրիայում` Ինսբրուկի համալսարանի շարժողական խանգարումների կենտրոնում եւ Հունգարիայում` Ժեգեդի համալսարանական կլինիկայում՛՛,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: