երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ռուսաստանը պահանջում է հյուպատոսական հասանելիություն տրամադրել Դուրովի մոտ

Ռուսաստանը պահանջում է հյուպատոսական հասանելիություն տրամադրել Դուրովի մոտ

Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ պահանջելով Telegram-ի հիմնադիր Դուրովի մոտ հյուպատոսական հասանելիություն տրամադրել։  Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խնդիրն այն է, որ Պավել Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հետևաբար, Փարիզի համար, Ֆրանսիայի համար նա առաջին հերթին իրենց երկրի քաղաքացին է»,- նշել է դիվանագետը։

  • Կիսվել: