երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Փարիզի դատախազությունը Դուրովի գործով հայտարարություն կանի օգոստոսի 26-ին

Փարիզի դատախազությունը Դուրովի գործով հայտարարություն կանի օգոստոսի 26-ին

Փարիզի դատախազությունը, որին փոխանցվել է Telegram-ի կալանավորված հիմնադիր Պավել Դուրովի գործը, նախատեսում է երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, մամուլի համար հայտարարություն անել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատախազությունից։

«Ամբողջական մամուլի հայտարարությունը կհրապարակվի վաղը»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ի պատասխան Դուրովի կալանավորման պատճառների և նրա ներկայիս կարգավիճակի պարզաբանման խնդրանքին:

Ըստ հաղորդագրության՝ մինչ օրս Դուրովի կալանավորման մասին բոլոր տեղեկությունները, ինչպես նաև այս քայլի ենթադրյալ պատճառները գալիս են միայն ֆրանսիական լրատվամիջոցներից, մինչդեռ Ֆրանսիայի իշխանությունները լռում են։

  • Կիսվել: