երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով. Սանոսյան

Պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով. Սանոսյան

Պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Պարգևատրման համար հիմք է հանդիսացել վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի»,-նշել է նա։

  • Կիսվել: