Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հրամանագրով ինձ շնորհվեց Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,-նշել է նա:




