երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ռուսաստանը հանցագործություն է կատարել մեր պետության դեմ. Վրաստանի վարչապետ

Ռուսաստանը հանցագործություն է կատարել մեր պետության դեմ. Վրաստանի վարչապետ

Վրաստանի տարածքների օկուպացիա իրականացրած միակ պետությունն ու միակ կողմը, բնականաբար, Ռուսաստանի Դաշնությունն է։ Սա շատ չոր փաստ է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է օկուպացիային, այստեղ ամեն ինչ բացարձակապես պարզ է։ Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ են արվում, և այն այլևս լրացուցիչ պարզաբանումների կարիք չունի։

Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ինչը հանցագործություն էր վրացական պետության և մեր ժողովրդի դեմ։ Սա միանգամայն ակնհայտ հանցագործություն է, որը կատարվել է վրացական պետության և վրաց ժողովրդի դեմ։ Դա օկուպացիա էր, իսկ հետո հետևեց այսպես կոչված ճանաչումը»:

 

  • Կիսվել: