հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պարետի նոր որոշումը՝ երկու մանկապարտեզների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ

Պարետի նոր որոշումը՝ երկու մանկապարտեզների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ

Ներկայացնում ենք պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշումը՝ երկու մանկապարտեզների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ:

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 109
3 հունիսի, 2020 թվական
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման
հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության
կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա
հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 1-ին իրականացված
մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 7 օրով արգելել Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24
մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։

2. 1 օրով արգելել Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122
մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար
Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված
ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝
ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

AddThis Sharing Buttons
Share to Facebook
Share to TwitterShare to OdnoklassnikiShare to Ավելին...
5

  • Կիսվել: