շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ (տեսանյութ)

Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ (տեսանյութ)

Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ կառավարության էջը։

Գրառմանը կցված է տեսանյութում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացվում է նշված ուղղությամբ կատարվող աշխատանքը և ընդգծում. «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»։

  • Կիսվել: