Պարետատունն այլևս չի գործում, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Առողջապահության նախարարության թեժ գիծ
Սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից, երբ Հայաստանում սահմանվեց կարանտինային ռեժիմ, այլևս չի գործում պարետատունը, լիազոր մարմինն արդեն Առողջապահության նախարարությունն է։
Կարանտինային ռեժիմի կառավարումը իրականացնում է Առողջապահության նախարարությունը, հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարության թեժ գիծ։



