հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պարեկները Երեւանում հայտնաբերել են դիվանագիտական կեղծ համարանիշերով երթեւեկող Hyundai Sonata-ն

Պարեկները Երեւանում հայտնաբերել են դիվանագիտական կեղծ համարանիշերով երթեւեկող Hyundai Sonata-ն

Նոյեմբերի 28-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վրա կարմիր համարանիշները իբրև դիվանագիտական՝ կեղծ են, հաղորդում է Shamshyan.com-ը:

Իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այդ մեքենան գտնվում է փոքր կենտրոնում. ժամը 17:00-ի սահմաններում պարեկները Զաքյան փողոցում տեսնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը լուսամուտը մի փոքր իջեցրած վարում է:

Պարեկները կանգնեցնում են վարորդին և կեղծ համարանիշներով Hyundai Sonata-ով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Կայքի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Գուրգեն Ղ.-ն է:

  • Կիսվել: