հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, եղել Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում, զրուցել շինարարների հետ, հետևել աշխատանքների ընթացքին։
 
Չայկովսկի փողոցի 360մ հատվածը նորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ Մայակովսկի փողոցի 650մ-ի ասֆալտապատման աշխատանքները Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ է իրականացվում։
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: