կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պապիկյանը աշխատակազմին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Պապիկյանը աշխատակազմին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին, տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը։

 

  • Կիսվել: