չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Փակեք փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը՝ Արաբկիրի բնակիչներին

Փակեք փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը՝ Արաբկիրի բնակիչներին

Մայիսի 12-ին՝ ժամը 23:00-02:00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, Հ. Քոչար եւ Զարյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է ՀՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: