շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել.Հայկուհի Հարությունյան

Պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել.Հայկուհի Հարությունյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է` ինքն անկուսակցական ու  ապաքաղաքական անձ է:

«Պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել»,- ԱԺ-ում հայտարարեց նա:
Հարությունյանը ՔՊ-ականներից պահանջեց ու խնդրեց իր քրոջ մասին հայտարարություններում զգույշ լինել:

«Իմ քույրը երբևէ գործարքի մասնակիչ չի եղել»,- նշեց նա:

Դիմելով ՔՊ-ական Լուսինե Բադալյանին` ասաց, թե Բադալյանի քաղաքական հասունությունից չէր ուզի: 

Հայկուհի Հարությունյանը չշրջանցեց նաև ՔՊ-ական Արսեն Թորոսյանին. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:

Նա կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ ինքը նախարար էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի: Հայկուհի Հարությունյանը շեշտեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է ու այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:

Հիշեցնենք` 2-րդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: ՔՊ-ականները սուր հարցեր տվեցին Հարությունյանին, ապա նաև սուր ելույթներ ունեցան:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա: Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց:

  • Կիսվել: