չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ովքեր կարող են օգտվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից․ մանրամասներ

Ովքեր կարող են օգտվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից․ մանրամասներ

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից օգտվում է ավելի քան 790 ընտանիք։

Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝ ունենալ գրանցված ամուսնություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,  ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները։

  • Կիսվել: