ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ այն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ Ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորն անվտանգ է. Մարտիրոսյան

Ովքեր ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ այն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ Ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորն անվտանգ է. Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ կորոնավիրուս չկա, կամ այն անվտանգ է, նույնն է, թե ասեն, որ Ապրիլյան պատերազմում հարձակվող ադրբեջանական զինվորն անվտանգ է, կամ ադրբեջանական դրոնը, հրթիռը անվտանգ են: Նա այս մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանի հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը, մահացել է կորոնավիրուսից:

Մարտիրոսյանն ասաց, որ վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակվել են իր ընտանիքի գրեթե բոլոր անդամնեը: Ինքը, թեև շուրջ 4.5 ամիս չի շփվել ծնողների հետ, սակայն չի կարողացել ապահովել, որ այլ անձինք ևս չշփվեն, և դա բերել է նրան, որ վարակվել են ընտանիքի անդամները:

Նա, մասնավորապես, նշեց. «Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ անգամ եթե մենք անձամբ պահպանում ենք սահմանված կանոնները, դրանով դեռ չենք լուծում խնդիրը, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, որոնք կանոնները չեն պահպանում: Սիրելի հայրենակիցներ, մի՛ կրկնեք իմ սխալը, թույլ մի՛ տվեք, որ ձեր հարազատները առանց հեռավորությունը պահպանելու, առանց դիմակ կրելու և առանց ձեռքերը պարբերաբար ախտահանելու շփվեն իրար հետ»:

  • Կիսվել: